ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այն տեսակետին է, որ Սյունիքի նպաստավոր դիրքերը հանձնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը երկրորդ պարտության է տանում: 24News-ի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ այս գործելաոճով Փաշինյանը նաև բախումներ է հրահրում և պառակտում հասարակությունը։
«Իշխանությունը ոստիկանությունը չէ, այլ լեգիտիմությունն է, ինչը Փաշինյանի թիմն օր-օրի կորցնում է: Փաշինյանը Հայաստանի համար ապակայունացնող գործոն է: ՀՀ-ում քաղաքացին է իր գլխի տերը, մարդիկ վտանգի դիմաց մենակ են մնացել: Փոխանակ զինելու, ինքնապաշտպանվել սովորեցնելու, իշխանությունը մարդկանց զինաթափում է»,- նշեց Սիմոնյանը:
Պատգամավորը համեմատեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին էր ասում, որ փշալարի հետևից է տեսնում երկիրը, հիմա ինքն է հայտնվել նույն իրավիճակում: «Թիկնապահների թվի մեծացումը նշանակում է, որ վտանգը նույնպես մեծանում է: Քաղաքացիական բախումների վտանգ եմ տեսնում, իշխանությունը պետք է զիջի»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ