ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին իր գործընկերների հետ ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվելու է դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և հայտնել, որ ներկայացնելու է հետևյալ փաստաթղթերը՝
ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:
Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք Մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում:
Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից:
--00--ԱՀ