ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Դեկտեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:00-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Աթարբեկյան փողոցի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, որը մարել է Toyota Camry մակնիշի 10 OC 100 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է նշված փողոցի բնակիչ, 43-ամյա Գարիկ Բաղդասարյանին: Նա իրավապահներին հայտնել է, որ ունի կասկածներ, որ ավտոմեքենայում կրակն առաջացել է հրկիզման եղանակով: Գ. Բաղդասարյանը ոստիկաններին նաև հայտնել է, որ ինքը Դիլիջան քաղաքի սպորտդպրոցի տնօրենն է:
Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
--00—ԼՄ