ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Խորհրդարանը դեկտեմբերի 24-ին արտահերթ նիստ կգումարվի: Այդ մասին տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ տեղեկացնելով, որ օրակարգում կլինեն հանձնաժողովում քննարկված երկու նախագծեր:
Նախագծերից մեկը վերաբերում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է երկարաձգել 3 դրույթների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը:
«Ստորագրություններ ենք հավաքել, որ վաղը ԱԺ-ում լինի արտահերթ նիստ, որտեղ այդ երկու նախագծերից բացի, կլինեն նաև այլ նախագծեր: Այս օրենքները պետք է մինչև տարեվերջ ընդունվեն և մտնեն ուժի մեջ»,-ասել է Բաբկեն Թունյանը:
--00—ԼՄ