ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար զորակոչված զինծառայողների փուլային զորացրման մասին մինչև ապրիլի 15-ը։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ համապատասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 25-ին։
«Համաձայն Ադրբեջանի Հանրապետության նախագահի 2020 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2280 հրամանի զինվորական ծառայության զորակոչված զինծառայողները աստիճանաբար զորացրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը»,-ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է նախագահի մամուլի ծառայության կայքում:
--00—ՄՀ