ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Համավարակի ընթացքում հազարավոր կյանքեր փրկած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման։
Այս նոր բաժանմունքով բժշկական կենտրոնի վերակենդանացման մահճակալների թիվը դառնում է 120՝ փաստացի ամենամեծը Հայաստանում, ինչպես և ինքնին բժշկական կենտրոնը։
Վերջին երկու տարիներին և հատկապես վերջին մեկ տարում բժշկական կենտրոնը նորովի է դրսևորել իրեն՝ բարձրորակ բուժօգնությամբ, բարեհամբույր վերաբերմունքով, իսկ այժմ նաև նոր տեսքով»:
--00--ԱԹ