ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 5, 24News
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպել է Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է վարչապետի հետ հանդիպելու և խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունը:
Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է ավելի ակտիվ աշխատի անհետ կորած զինծառայողների հարցը լուծելու համար։
--00--ԱՀ