Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է պոլսահայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News

աշխարհ

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին Իմամօղլուն գրառում է արել Twitter-ում։

«Շնորհավոր մեր հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը, թող այն լիություն ու առատություն բերի»,- գրել է նա։

--0--ԿԿ