ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News
Լեռնային Ղարաբաղում համաձայնագրի կետերը պահպանվում են, լուրջ խախտումներ չկան։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտից հետո հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում ավելի քան չորս ժամ տևած բանակցություններն ավարտվեցին։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Հանդիպման արդյունքները ներկայացնող համատեղ հայտարարություն կհրապարակվի։
--00—ՄՀ