ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի փաստով հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին 24News-իn հայտնել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է ՀՀ քրեկական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում՝ իր բնակարանում, հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հրազենային վնասվածքով: Դեպքի փաստով հարուցվել էր քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Դեպքի վայրում՝ բազմոցի դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Իսկ Կուտոյանի աջ ոտքի մոտ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի: Ըստ պաշտոնական վարկածի՝ դեպքից առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին կրակել իր տան պատերին։
--00—ԼՄ