ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News
Սահմանների որոշման գործընթացի շրջանակներում մեր իրականացրած մոնիտորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր։ Հունվարի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Օրինակ՝ Գորիսի խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղը ճանապարհով բաժանվել է երկու մասի՝ ադրբեջանական և հայկական։ Եվ, օրինակ, Ստյոպա Մովսիսյանի տունը և անասնագոմը կիսվել է երկու մասի։ Սա հետևանք է այն բանի, որ մենք կիրառում ենք մեխանիկական մոտեցումներ։ Սահմանների որոշման գործընթացը չի կարող ընթանալ մեխանիկական մոտեցումներով», - ասաց Արման Թաթոյանը։
--0--ԿԿ