ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Մոսկվայի հրավերը, քանի որ օրակարգը համարել էր հայանպաստ։
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ քաղաքագետն ասել է նաև, որ Փաշինյանը չէր կարող չստորագրել եռակողմ հայտարարությունը։ Մարկարովը վստահ է, որ գերիների հարցն օգտագործվում է Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար։
Դիտարկմանը, թե ինչու՞ Մոսկվայում փոխվեց այդ հարցի առաջնահերթությունը և կարևորվեց տարածաշրջանային կոմունիկացիանների ապաշրջափակումը, Մարկարովն արձագանքել է. «Երևի ստացել է այն առաջարկությունը, որից չի կարողացել հրաժարվել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ