ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Վահագն Վանիկի Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 310-րդ հոդվածի (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4 մասի 2-րդ կետի և 3 մասի 3,2 մասի (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 2 մասի 1.1 2 կետի (խարդախությունը) հատկանիշներով:
--00—ՄՀ