ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 22, 24News
ՀՀ ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ ԲԴԽ անդամներ ընտրեց: Առաջադրված թեկնածուներն էին Գագիկ Ջհանգիրյանը և Դավիթ Խաչատուրյանը:
ԱԺ 132 պատգամավորից ԲԴԽ անդամների քվեարկությանը մասնակցել են 89-ը: Ջհանգիրյանը ձայների 86 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ընտրվեց ԲԴԽ անդամ: Անվավեր քվեաթերթիկ չի եղել:
Խաչատուրյանի քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 85, դեմ՝ 3: Մեկ քվեաթերթիկ համարվել է անվավեր:
ԲԴԽ նորընտիր անդամները հանդիսավոր պայմաններում երդվեցին, ապա ստորագրեցին իրենց երդման տեքստը:
--00--ԱԹ