ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
Սոցիալական աջակցության ի՞նչ տարբերակներ կան Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար: Այս հարցի պատասխանն է տվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը` հրապարակելով տեղեկատվական ուղեցույց:
Մարդու իրավունքների պաշտպանը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ հրապարակել է տեղեկատվական ուղեցույց պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար։
Ուղեցույցում մանրամասն ներկայացված են պետության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, միջոցառումներից օգտվելու նախապայմաններն ու դիմումների լրացման ձևն ու ժամկետները։
Ուղեցույցում ներկայացված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն ու դիմելու տարբերակները։
Մանրամասները՝ ուղեցույցում։
--00--ԱԹ