ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 25, 24News
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ելույթ ունենալով Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված նիստում, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմին:
«Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանումը։ Եվրոպայի խորհուրդը կապի մեջ է եղել երկու կողմերի հետ՝ հետկոնֆլիկտային շրջանում աջակցություն ապահովելու և վստահ լինելու, որ մարդու իրավունքները պաշտպանվում են»,- նշված է ԵԽԽՎ հայտարարության մեջ:
Անդրադառնալով հասարակական գործիչ Օսման Քավալայի գործին՝ «բոլորովին սխալ» անվանելով այն իրավիճակը, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս ազատ չեն արձակել նրան՝ չնայած ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը:
--00--ԱՀ