ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News
87 տակեկան հասակում մահացել Է նիդեռլանդացի քիմիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաուլ Կրուտցենը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել Է Մաքս Պլանկի անվան Գիտական հետազոտությունների ընկերությունը, որի Քիմիայի ինստիտուտում աշխատել Է գիտնականը։
«Շատ վշտացած ենք կլիմայական փոփոխությունների բնագավառում հետազոտությունների ռահվիրա և 1995 թվականի քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Պաուլ Կրուտցենի՝ Մաքս Պլանկի քիմիայի ինստիտուտի նախկին տնօրենի մահվան կապակցությամբ»,- ասված Է կազմակերպության Twitter-յան հաղորդագրությունում։
Կրուտցենը հետազոտել Է մթնոլորտում օզոնային անցքերը: Նա հայտնաբերել Է, որ ազոտի օքսիդները քայքայում են վերնոլորտային օզոնի շերտը, որը Երկիր մոլորակը պաշտպանում Է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումից: 1995 թվականին այդ հայտնագործության համար նա Մարիո Մոլինայի (1943 – 2020) և Ռոուլանդ Շերվուդի (1927 – 2012) հետ համատեղ ստացել Է Նոբելյան մրցանակ քիմիայի գծով։
--00—ՄՀ