ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Telcell-ը շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակները։ «Այբ» կրթական հիմնադրամը դպրոցական զանգվածային մրցույթներն այս տարի կկազմակերպի «Թել-Սել» ընկերության ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ։
«Թել-Սել»-ն ու «Այբ»-ը կհամագործակցեն «Այբի» «Կենգուրու», «Մեղու», «Ռուսական արջուկ» դպրոցական զանգվածային մրցույթների շրջանակներում՝ հաշվի առելով թե՛ մրցույթների հաջողված փորձը, և թե՛ սոցիալական բարձր պատասխանատվությունը:
Համագործակցության արդյունքում հնարավորություն կտրվի մրցույթների համար վճարներն անել անկանխիկ` Telcell Wallet հավելվածով` ավելի հարմար եղանակով։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ