ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
«Հայրենիքի փրկության շարժում»-ը հայտարարություն է տարածել` քաղաքացիներին կոչ անելով վաղը հավաքվել ԱԺ շենքի մոտ:
«Փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին բոլորս՝ Ազգային ժողովի շենքի մոտ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կառավարության և նրա դավաճան ղեկավարի գլխավորությամբ շարունակում է իր հակազգային, հակապետական գործունեությունը:
Փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում նույնպես ընդգրկված են հակապետական օրինագծեր:
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին փետրվարի 3-ին, ժամը 10:00-ին հավաքվել Ազգային ժողովի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու ապազգային իշխանության գործունեության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
--00--ԱԹ