ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել են հայ-թուրքական բանակցային գործընթացի կարգավորման մասին, ինչպես նաև քննարկել են լրացուցիչ միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել այդ նպատակով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին՝ Վիեննայում։
--00--ԱՀ