ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
«Հայրենիք» կուսակցության մարզային հանդիպումներն էլ ավելի ինտենսիվ են դարձել։ Այսօր կուսակցության խորհրդի անդամները և ներկայացուցիչները «Հայրենիք»-ի Շիրակի մարզային գրասենյակում էին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը:
Ներկայացնելով կուսակցության գերակայությունները և արդեն կատարված աշխատանքը՝ «Հայրենիք»-ի անդամները քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակն ու մատնանշել անելիքները։
--00--ԱԹ