ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Հայրենիք վերադարձած մեր տղաների հետ «Մուրացան» բժշկական կենտրոնում ենք, որտեղ անցնում են բուժզննություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Վերադարձածներից բոլորը Շիրակի մարզից են, մաղթենք շուտափույթ հայրենադարձում մյուսներին»,- հայտնել է պատգամավորը:
--00--ԱՀ