ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հուսով է մոտ ժամանակներս նախնական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներ: Այս մասին ТАСС-ի թղթակցին ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Քննարկումները [այցի կազմակերպման վերաբերյալ] շարունակվում են»,- ասել է գործակալության թղթակիցը,- Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս»,- հայտարարել է նա:
2020 թվականի նոյեմբերի 20-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ օգնելու վերականգնել տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը:
--00—ՄՀ