ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Փետրվարի 8-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Սիրիայի Մանբիչ շրջանի քրդաբնակ 6 գյուղ: Այս մասին Ermenihaber.am-իհաղորդմամբ՝ տեղեկացրել է է Սիրիայում քրդական «Hawar News Agency» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ թուրքական օդուժի հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:30-ի սահմաններում:
Առավոտյան ժամերին թուրք ուժայինները հարձակում էին իրականացրել նաև Մանբիչի Ալ Ջաթ գյուղի վրա:
Մանբիչի ռազմական խորհրդի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը հարձակվել են Մանբիչի հյուսիսարևելյան Ալ Ջաթ գյուղի ռազմական նշանակության օբյեկտների վրա, սակայն հետ են շպրտվել:
--00—ՄՀ