Արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված մոտ 11 մլն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի փետրվարի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 10.938.600 ՀՀ դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված թվով 9 դեպքով հաշվարկվել է 332.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 7.933.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 153.000 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 3.005.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 179.400 ՀՀ դրամի չափով վնաս։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 587.550 ՀՀ դրամ:

 --00—ՄՀ