Տոման՝ երգարվեստը թողնելու, Արցախի կորստի պատճառների ու գերիներին վերադարձնելու ջանքերի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

24TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է դերասանուհի, երգչուհի Թամարա Պետրոսյանը։ «Արցախում առկա էին բոլոր պայմաններն ակտիվ երգարվեստով զբաղվելու համար, Երևանում դա անելը դժվար է և որ ամենակարևորն է` պահանջում է մեծ ներդրումներ։ Թատրոնում ու կինոյում աճս սրընթաց եղավ, դրա համար հիմնականում զբաղվում եմ այդ ոլորտով։ Միգուցե մի օր կանդրադառնամ երգարվեստին»․ պատմում է Թամարան՝ պատասխանելով երգարվեստը թողնելու մասին հարցին։ 

Խոսելով Արցախում էթնիկ զտման ու ամբողջական հայաթափման մասին` ասում է․ «Միգուցե չենք արժևորել, չենք գնահատել, ինչ-որ բան սխալ ենք արել, 20թ.-ից հետո չէի պատկերացնում, որ չենք վերադառնալու, հիմա արգելել եմ ինձ այդ մասին մտածել, երազներումս եմ գնում այնտեղ»։ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս պահվող գերիների վերադարձնելու ջանքերի մասին խոսելով էլ՝ նկատում է․ «Հայ գերիների հարցով դրսի հայկական լոբբին ավելի արդյունավետ է, քան մենք՝ այստեղ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

 

 --00—ԱՊ