ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]
Ադրբեջանը նման հաղորդագրություններ տարածելով հող է նախապատրաստում ՀՀ տարածքի վրա ապագա հարձակման համար, իսկ Հայաստանի իշախանությունները փորձում են մոլորեցնել սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը՝ ստեղծել այն պատրանքը, թե իբր մենք չափազանց մոտ ենք խաղաղությանը։ Նպատակը, ինչպես հասկանում եք, մեկն է՝ վերընտրվելը։»։
--00—ԱՊ