ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի, այս մասին X-ում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը։
Ուոլցը հայտնել է, որ այս շաբաթ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում։
«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը մեծ քայլ են կատարել առաջ և համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի շուրջ։
Ես ասացի նրան, որ մենք պետք է ավարտենք խաղաղության այս համաձայնագրի ստորագրումը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։
Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա իրականություն չի դարձել»,- ընդգծել Ուոլցը։
--00—ԱՊ