Հայաստանի դեմ տեղի է ունենում ապատեղեկատվական, քարոզչական գործողություն, նպատակներն առայժմ պարզ չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է. «Այսօր ողջ օրվա ընթացքում Բաքվի բարբարոսական վարչախմբի անխտիր բոլոր քարոզչամիջոցները կասկածելիորեն մեծ ինտենսիվությամբ տարածում են ապատեղեկատվություն ՀՀ ԶՈՒ-ի կողմից Բաքվի բաշիբոզուկների դիրքերի, իբր, գնդակոծումների մասին։

Սրան զուգահեռ նույն քարոզչամեքենայի այլ ռեսուրսներ պատեղեկատվական բնույթի կեղծ լուրեր են սփռում, իբրե թե, Հայաստանի կողմից պատերազմական գործողություններ ծրագրելու մասին։

Ակնհայտորեն, տեղի է ունենում Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվական քարոզչական գործողություն, որի նպատակներն առայժմ այդքան էլ պարզ և հստակ չեն»։

 --00—ԱՊ