ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Եթե անգամ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեն Երևանի հանձնման մասին, այդ պայմանավորվածությունը դարձյալ ողջունվելու է բազմաթիվ պետությունների կողմից. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Երբ կոնֆլիկտի կողմերը պայմանավորվում են որևէ բանի շուրջ, շատ քչերին է հետաքրքրում՝ ում հաշվին են այդ պայմանավորվածությունները։ Պրահայի հայտարարությունը, դրան հաջորդած ողջույններն ու ողջույներին հաջորդած էթնիկ զտումն ու Արցախի հայաթափումը սրա վառ վկայությունն են»,- գրել է պատգամավորը։
--00—ԱՊ