ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
«Ամերիկայի ձայն»-ի տնօրեն Մայքլ Աբրամովիցը Facebook-ում գրել է, որ իրեն արձակուրդ են ուղարկել 1300 մարդուց կազմված անձնակազմի հետ:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է «Ամերիկայի ձայնի» գլխավոր գործակալությունը փակելու հրամանը, հայտնում է CNN-ը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրաման էր ստորագրել յոթ գործակալությունների, այդ թվում՝ Գլոբալ մեդիայի գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին։
--00—ԱՊ