ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:
ԱԻՆ-ը հորդում է չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և նշում, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ից Հայաստանի տարածքում սեյսմիկ անկայունություն է նկատվել։ Նույն օրը գրանցվել է 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որից հետո ցայսօր ավելի քան 120 հետցնցում է գրանցվել։
--00—ԼՄ