ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
24News-ի տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ կառավարություն ժամանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Մինչ այդ էլ կառավարություն էր եկել նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։
--00—ԼՄ