ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
«Եվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին: Մենք միջոցառումների բոլոր մասնակիցներին կոչ ենք անում հանգստություն ցուցաբերել և խուսափել հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման»,- այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:
ԵՄ-ում ընդգծել են, որ բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով:
«Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ միջոցն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն արձագանքել մարտահրավերներին», - ասվում է փաստաթղթում:
--00--ԱՀ