ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
Ավիացիոն խորհրդատու Նավիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում EK-FAA B737-300-ի մասին հերթական գրառման մեջ նշել է.
«Օդանավի սեփականատերը Լիտվական Magnetic Leasing վարձատուն է, օդանավը վարձակալությամբ տրվել է Fly Armenia-ին անցած տարվա ամռանը, մեր ՔԱԿ-ը այն գրանցել է այս տարվա հունվարին։
Օդանավը փետրվարի կեսին դատարկ չվերթով ուղղևորվել է Տալլին՝ տեխնիկական սպասարկման, հետո Վառնա` նույնպես տեխսպասարկման, հետո Շարջա՝ նույնպես տեխսպասարկման. այս վերջին չվերթի վերջում օդաչուները emergency landing են ուզել Թեհրանի օդանավակայանի վերգետնյա ծառայություններից և իջել Թեհրան` 21/02/2021-ին։
Ըստ իմ աղբյուրի՝ օդանավը դեռևս 8 ամիս առաջ պլանավորվել է, որ վաճառվի իրանական Caspian Airlines-ին։ Գործարքի միջնորդը եղել է նույնպես իրանական Khors Air ավիաընկերությունը։
Կա տեղեկատվություն (ես դեռ ինքս չեմ ճշտել), որ Fly Armenia-ին պատկանող մյուս բոինգը EK-FAB գրանցման համարանիշով անցած տարվա դեկտեմբերի 2-ից նույնպես գտնվում է Թեհրանում։
Ինչ ասեմ…մի հրաշք վերահսկողություն ոլորտի ղեկավար ՀՀ ՔԱԿ-ի կողմից…
Չնայած, ինչ եմ կորցրել` ինչ եմ ման գալիս…»:
--00--ԱԹ