ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրվել է այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի մասնակցել։
Նախագահի աշխատակազմից ԶԼՄ-ներին հայտնել են, որ նախագահը վատառողջ է, ինչի պատճառով չի մասնակցել նիստին։
Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ:
Քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր:
--00—ՄՀ