ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Ստեփան Գալստյանը նվազագույնը 5 օր կիշարունակի կատարել ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները: Այս մասին մարտի Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Այսօրվա դրությամբ Հայաստանում չկա ԶՈՒ ԳՇ պետ, չնայած նվազագույնը 5 օր պետի պարտականությունները կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի՝ ռազմական դրությունը չեղարկելու մասին պահանջին՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ճիշտ կլիներ, եթե խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները նախ տեղեկանային այս հարցում պաշտպանության նախարարության կարծիքի հետ:
«Ի վերջո, կա պաշտպանության նախարար, ում կարծիքը անհրաժեշտ է իմանալ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը՝ չպարզաբանելով այն հարցը, թե իշխանությունը ինչքան ժամանակ է ուժի մեջ թողնելու ռազմական դրության ռեժիմը։
--00—ԼՄ