ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Չարեքտարում ծավալուն շինարարություն է ընթանում: Այդ մասին հայտնում են ԱՀ քաղաքաշինության Նախարարությունից:
Նշվում է, որ ներկա պահին Մարտակերտի շրջանի Չարեքտար գյուղի թվով 21 առանձնատներում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ:
Գյուղական առանձնատները, ներքին և արտաքին հարդարումից բացի, կունենան խոհանոց և ներքին սանհանգույց: Առանձնատների վերակառուցմանը զուգահեռ արդիականացվում են ենթակառուցվածքները:
--0--ԿԿ