ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը մարտի 19-ին կմեկնի Թուրքիա։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։
«Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել ինչպես Թուրքիա-Իրան երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային զարգացումները», - ասված է արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ։
Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Զարիֆն այց է կատարելու Ստամբուլ։
--00--ԱԹ