ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կողմ է արտահերթ ընտրություններին: 24News-ի հետ զրույցում նշեց՝ պատերազմից հետո հասարակությունը պետք է որոշի՝ ինչպիսի՞ իշխանություն է ուզում: «ՀՀ-ին այնպիսի առաջնորդ է պետք, ինչպիսին ուզում է տեսնել ժողովուրդը, իսկ մեր ժողովուրդը իմաստուն է»,- հավելեց մեր զրուցակիցը:
Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջանում արվող քննադատություններին, նկատեց․ «Տեր-Պետրոսյանի խոսքը պետք է հաշվի առնել՝ որպես ամենափորձառու քաղաքական գործչի: Ըստ իս՝ նրա քննադատությունը ոչ թե իշխանությանը, այլ երկիրը ապակայունացնողներին է ուղղված»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ