ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի համար անհասկանալի է՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ի՞նչ հիմքով է ասում, թե գործող իշխանությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունները կեղծելու է: 24News-ի հետ զրույցում ընդգծեց՝ վարչական ռեսուրս կիրառելն իշխանության սկզբունքներին դեմ է:
Մեր դիտարկմանը, որ ըստ ընդդիմադիրների՝ մարտի 1-ին Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ իշխանությունները վարչական ռեսուրս կիրառելով են «մարդ տարել», այսպես արձագանքեց. «Մարդիկ, որոնք ինքնաբուխ վանկարկում էին, էդ ժամանակ է՞լ էինք ռեսուրս կիրառում»:
Ճշտող հարցին, թե Հրապարակում հավաքվածներն ինքնաբո՞ւխ էին «դմփ-դմփ-հու» գոռում, ուղղորդում չի՞ եղել, Հակոբյանը պատասխանեց. «Որևէ ուղղորդում չի եղել, ինչ արել են, ինքնաբուխ են արել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ