ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Պայքար COVID-19-ի դեմ. զգոնության անկում». առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել հետևյալ գրառմամբ, որում կորոնավիրուսով վարակվածները պատմում են հիվանդության ընթացքի, բարդությունների և վարկման մասին:
Ռեպորտաժը զգոնության կոչ է: Վարակվածների թիվը երկրում վերջին օրերին կտրուկ ավելացել է: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները վարակի կանոնները պահելու կոչ են անում:
Ըստ մասնագետների՝ քաղաքացիների անտարբերությունը COVID-19-ի հանդեպ հանգեցրել է վարակման դեպքերի աճին: Նրանք և կորոնավիրուսով վարակվածները հանրության զգոնության կոչ են անում՝ հորդորելով կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել վարակի անվտանգության կանոնները:
--00—ԼՄ