ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Դիմումն ուղարկել են Քրեական ոստիկանություն։
ԲԴԽ-ն մարտի 25-ին ստացել էր Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում:
Մարտի 17-ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանին և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։
Վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, որոշել է կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
--00—ՄՀ