ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Թուրքիայում կորոնավիրուսային հերթական հակառեկորդն է գրանցվում․ ավելի քան 40 հազար վարակման դեպք մեկ օրում։ Ընդ որում վարակումների 75 տոկոսը բրիտանական շտամով է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Անկարան նոր սահմանափակումներ է մտցնու, բայց դրանք զբոսաշրջիկներին չեն վերաբերում, և սահմանները դեռ բաց են։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում ապրիլի 2-ից 5-ը ժամը 21։00-5։00-ն պարետային ժամ է սահմանվում։
--00—ՄՀ