ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 101 տան երկաթե դարպասներին, այնուհետև առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ մասամբ ծառի վրա, տեղեկացնում է shamshyan.com–ը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակ, որտեղից ժամանել է դասակի հրամանատար Արտյոմ Մարտիրոսյանն ու ավագ տեսուչ Շահեն Միսկարյանը: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն դեպքի վայրում վիրավոր մարդ չի հայտնաբերվել: Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
--00--ԱՀ