ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Հայաստանը պատրաստակամ է Ռուսաստանի հետ ծավալել երկարաժամկետ համագործակցություն ռազմատեխնիկական ոլորտում։ Այս մասին «Ինտերֆաքսին» ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի տարածքում կան միջպետական պայմանագրերի հիման վրա գործող հայ-ռուսական երկու բանակային միավորումներ։ Ակնհայտ է, որ ՀՀ-ն խիստ շահագրգռված է ռուսական զենքի մատակարարմամբ, որպեսզի ունենա ժամանակակից սպառազինություն։ Ինչ վերաբերվում է ՍՈւ-30 ՍՄ կործանիչներին և դրանց սպառազինությանը, պետք է դրական պատասխան տամ, որովհետև դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, որոնց ձեռքբերումը նախատեսված է ինչպես երկկողմանի պայմանագրերով, այնպես էլ մեր Զինված ուժերի զարգացման ծրագրով», - ասել է նա։
--00—ՄՀ