ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում Ապրիլի 7-ի առիթով շնորհավորել է կանանց․
«Սիրելի՛ ուժեղներ, տոկուններ, դիմացկուներ, համբերատար ու զուսպ բացառիկ էակներ, սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ` մայրության և գեղեցկության օրվա առթիվ, մաղթելով խաղաղ օրեր, անձնական ու մասնագիտական հաջողություններ:
Ապրիլի 7-ը՝ նաև առողջության օրն է: Առողջությունը բարձրագույն արժեք է. համավարակի դեմ բուժաշխատողների պայքարի մեկ տարվա ընթացքում այս խոսքերն առավել քան վերահաստատում են իրենց ճշմարտացիությունը: Բուժաշխատողների համար առաջնայինն էր և շարունակում է օրակարգային մնալ պացիենտների կյանքի ու առողջության պահպանումը:
Օրվա խորհրդով առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել բոլոր կին բուժաշխատողներին, մեր սիրելի մայրերին ու քույրերին գարնանային գեղեցիկ տոնի առթիվ:
Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ յուրաքանչյուր ընտանիքում առողջապահության պատասխանատուն, առողջության պահպանման գլխավոր երաշխավորը կինն է:
Առողջապահական համակարգի մարտահրավերների հաղթահարումը հնարավոր չէ առանց կին բուժաշխատողների ամենօրյա քրտնաջան աշխատանքի: Ձեր նվիրվածությամբ, հոգատարությամբ, մարդասիրությամբ դուք օրինակ եք ապագա բժիշկների սերունդների համար:
Բազում անքուն գիշերներներ անցկացնելով՝ հսկայական աշխատանք եք իրականացնում՝ հանուն առողջության»,-գրել է նա:
--00—ԼՄ