ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ղեկավար Նոբուհիկո Սասակիի հետ:
«Հանդիպմանը քննարկվել են Ճապոնիայի և Հայաստանի միջև առկա երկկողմ տնտեսական կապերը, համագործակցության հիմնական ուղղությունները և դրանց զարգացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի Ճապոնիա արտահանման հնարավորություններին, ինչպես նաև ՏՏ ոլորտում երկու երկրների ընկերությունների փոխգործակցության հեռանկարներին»,- հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից։
--00—ՄՀ