ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս/թ․ սեպտեմբերի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և դեսպանությանը կից ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում գործող «Հայ իրավապաշտպանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ, ովքեր փաստաբանական օգնություն են ցուցաբերում Մոսկվայում և Մոսկվայի մարզում տեղի ունեցած հուլիսյան դեպքերի հետևանքով նախնական կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիներին։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ՀՀ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ համընդհանուր ջանքերով իրականացվող աշխատանքների շուրջ տարաբնույթ հարցեր։
--00--ԱԹ