ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ կազմակերպության անդամ այլ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:
--00—ՄՀ